Հռչակավոր Կամոռայի սերը ֆուտբոլի հանդեպ հայտնի է հանրությանը։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ նեապոլիտանական մաֆիոզներին ձերբակալել են հենց մարզադաշտում։ Հայտնի է նաեւ, որ Դիեգո Մարադոնան «Նապոլիում» հանդես գալու տարիներին սերտ կապերի մեջ է եղել Կամոռայի հետ եւ թմրանյութերի հանդեպ հակում ձեռք է բերել հենց այդ պատճառով։
Օրերս մի քանի իսպանական եւ իտալական ԶԼՄ-ներ լուսանկարներ են տպել, որտեղ Կամոռայի առաջնորդների հետ նկարված են համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են «Ռեալի» նախկին խաղացողներ Ռոբերտո Կառլոսը եւ Ֆաբիո Կանավարոն։




























