Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունն այն մասին, թե ամերիկյան կողմը դրական է գնահատում ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռը, յուրօրինակ ճնշում է Թուրքիայի վրա, այնպես, ինչպես թուրքական կողմի վրա ճնշում էր Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի եւ արտգործնախարար Լավրովի հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու ղարաբաղյան հարցը միմյանց հետ փոխկապակցված չեն։
Նման տեսակետ թուրքագետը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Նշելով, որ Ֆ. Գորդոնի հայտարարությունը ճնշում էր Անկարայի վրա, որպեսզի վերջինս չփորձի շահարկել Հայաստանի ՍԴ որոշումը, Ա. Շաքարյանը համոզմունք հայտնեց, որ սրանով ամերիկյան կողմը հասկացնել է տվել Թուրքիային, որ ՍԴ վճիռը ոչ մի կերպ չի փոխում արձանագրությունների ոգին։ «Սա պատասխան է Թուրքիայի վաչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Դավութօղլուի այն հայտարարություններին, թե հայկական կողմի պատճառով գործընթացն իբր դանդաղում է»,- ասաց նա։




























