«ԱրմենՏել» ընկերությունը սկսել է SIM-քարտերի վաճառք իրականացնել վճարային տերմինալների միջոցով։
Ինչպես NEWS.am-Ինովացիա-ին տեղեկացրին «ԱրմենՏել»-ի հանրային կապերի հետ բաժնից, Beeline-ի հաճախորդները կարող են իրենց ցանկությամբ ընտրել ազատ համարները, վճարում կատարել տերմինալի միջոցով։ Նոր հեռախոսահամարը ստանալու համար բաժանորդները չեն այցելելու սպասարկման կետեր. «ԱրմենՏել»-ի աշխատակիցները իրենք կբերեն բաժանորդի տուն կամ աշխատավայր։ «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով՝ ընկերությունը ձգտում է լավագույնս օգտագործել նորագույն տեխնոլոգիաների ընձեռնած հնարավորները բիզնեսն ընդլայնելու համար։




























