Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-737 ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Բեյրութ-Ադիս Աբեբա, հունվարի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Միջերկրական ծովում:

Ինքնաթիռը, որում եղել են 92 մարդ, այդ թվում օդանավի անձնակազմը, անհետացել է ռադարների տեսադաշտից թռիչքից մի քանի րոպե անց: Հաղորդում է Reuters-ը: Ամենայն հավանականությամբ, ինթնաթիռն այրվել է օդում: Ականատեսների վկայությամբ, իրենք տեսել են այրվող ինքնաթիռը եւ ջրի տակից առկայծող կրակի բոցեր:

Ճշտված տեղեկություններով, 85 ուղորներից 52-ը եղել են լիբանանցիներ: 9 օտորերկրացիների մեջ մեկն ունեցել է Ռուսաստանի քաղաքացիություն:

Ավիավթարի պատճառը կարող էր լինել փոթորկոտ եղանակը, որն արդեն երկրորդ օրն է առկա է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Ներկայումս դեպքի վայրում որոնողական փրկարարական աշխատանքներ են ընթանում: Վթարի հանգամանքները պարզվում են: