Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչներից մեկը` Ռաֆայել Նազարյանը, ով գլխավորել է ակումբը «ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի» խաղարկության ժամանակ, իր տպավորություններն է հայտնել այն խաղացողների վերաբերյալ, որոնք հրավիրվել են այդ մրցաշարին մասնակցելու եւ զննում են անցել ակումբում: Նազարյանի խոսքով, «այն խաղացողներից, որոնց խաղը մենք դիտել ենք, հնարավոր է, ակումբի հիմնական մարզումներին հրավիրենք 2-3-ին: Նրանք մեզ դուր են եկել, քանի որ իրենց վատ չեն դրսեւորել»:

Հարցին, թե ակումբում որ դիրքերն են ուժեղացնելու կարիք զգում, Նազարյանը պատասխանել է. «Մեզ պետք է կենտրոնական պաշտպան, հարձակվող եւ, հնարավոր է, մեկ կիսապաշտպան»:

Հիշեցնենք, որ հիշյալ մրցաշարում «Փյունիկը» իր հիմնական կազմով հանդես չէր գալիս եւ ստուգում էր իր ֆուտբոլիստներին, որոնք կարող են հետագայում ուժեղացնել թիմը: