Formula-1-ի թիմերի տեխնիկական տնօրենները պաշտոնապես պայմանավորվել են 2011թ.-ից կրկնակի դիֆֆուզորների արգելքի մասին, հաղորդում է REGNUM գործակալությունը: Այդ հարցը քննարկվել է FIA տեխնիկական աշխատանքային խմբի խնդրանքով, եւ առաջարկն ընդունվել էր: Ուժի մեջ մտնելու համար կանոնակարգի դրույթը պետք է հավանության արժանան նաեւ Formula-1-ի հանձնաժողովի եւ FIA-ի համաշխարհային մարզական խորհրդի կողմից:
Կրկնակի դիֆֆուզորների օգտագործումը հնարավոր էր դարձել կանոնակարգի սողանցքների պատճառով: Կրկնակի դիֆֆուզորները աշխարհի առաջնությունում հայտնվել էին 2009թ. սկզբին՝ Brawn, Toyota եւ Williams մեքենաների վրա եւ նրանց լուրջ առավելություն տվել մրցակիցների նկատմամբ:



























