Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի անփույթ այցելուն համայա փչացրել է հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի «Դերասանը» նկարը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, երբ կինը, որ եկել էր թանգարանում կազմակերպվող պարապմունքներին, հանկարծակի կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ուղիղ նկարի վրա:
Ինչպես հայտնում է The New York Times թերթը, նկարը, որ թվագրվում է Պիկասոյի ստեղծագործության «վարդագույն» շրջանին, ուղարկվելու է վերականգնման:
Պարբերականի տվյալներով, կտավի աջ ներքեւի հատվածում 15 սմ-անոց պատռվածք է առաջացել: Նկարի կենտրոնական հատվածը չի վնասվել, եւ, թանգարանի աշխատակիցների խոսքով, վերականգնումը, որ սկսվել է մոտ օրերս, բարդ չի լինի:




























