Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` Հայաստանի Հանրապետությունում 2010 թ. հունվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 39 դեպք:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խարդախության այդ դեպքերից բացահայտվել է 37-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված խարդախության եւս մեկ դեպք:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր նմանատիպ 40 դեպք, բացահայտվել` 38-ը: