Թուրքիայի Էլազըղ նահանգի (նախկին Խարբերդ) Քարաիլի գյուղում հուլիսի 21-ի առավոտյան Հաշիմ Յուքսելը որդիների հետ կրակ է բացել իրենց հանդիպած համագյուղացիների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Radikal» թերթը:

Մինչ այդ, հոգեկան խանգարում ունեցող Հաշիմ Յուքսելը վիրավորել է եղբորը, այնուհետ սպանել հարսին եւ հետո մտել է ծիրանենու այգիներ ու կրակ բացել ճանապարհին հայնդիպած համագյուղացիների ուղղությամբ: Արձակած կրակահերթերից մահացել է 6, վիրավորվել` 7 հոգի: Տեղում մահացել են 4 հոգի, իսկ երկուսը մահացել են հիվանդանոցում:

Նախկին գյուղապետը ասում է, որ Հաշիմը 4 տարի առաջ կորցրել է կնոջը, որից հետո նրա մոտ սկվսել են հոգեկան խանգարումներ նկատվել: