Հռոմի պապը կաթոլիկ քահանաներին կոչ է արել դառնալ ակտիվ բլոգերներ։ Ինչպես հաղորդում է lenta.ru-ն։ Բենեդիկտոս 16-րդը Հաղորդակցման համաշխարհային օրվան նվիրված ուղերձում հոգեւորականներին հորդորել է ակտիվորեն օգտագործել այսօրվա տեխնիկական հնարավորությունները՝ Ավետարանը քարոզելու համար։ Պապի կարծիքով, հոգեւորականները պետք է կարողանան ինտերնետի միջոցով հասարակության մեջ բարոյական առաջնորդների դեր ստանձնել։

Տեղեկացնենք, որ Բենեդիկտոս 16-րդն ինքն էլ ակտիվորեն օգտագործում է Համաշխարհային ցանցի հնարավորությունները։ Նա սեփական ալիքն ունի YouTube-ում եւ գրանցված է Facebook հասարակական ցանցում։