Ուսաստանցի Յուրի Պոլյակովի «Սնկային թագավորություն» բեսթսելլերը թարգմանվել է հայերեն: Թարգմանության ավարտին նվիրված ստեղծագործական երեկոյի ժամանակ, որը տեղի է ունեցել Երեւանում, «Մոսկվայի տանը» հատվածներ են ընթերցվել գրքի ռուսերեն տարբերակից եւ նույն հատվածների հայերեն թարգմանությունները:
Նշենք, որ թարգմանության մեջ մի քանի բառախաղերի օրինակով պարզ է դառնում, որ թարգմանչուհի Լիա Իվանյանը հիանալի է կատարել իր գործը:
«Լիան հսկայական աշխատանք է կատարել: Վեպում կան նրբություններ, որոնք չեն զգացել նույնիսկ քննադատները, բայց Լիան նկատել է դրանք: Ասենք այն, որ գրքի բոլոր հերոսներն ունեն «սնկային» ծագում: Բացառություն են միայն երեք նախագահները: Ես սկզբում նրանց էլ էի տվել «սնկային» ազգանուններ, օրինակ Գորբաչեւը դարձել էր Գրիբաչով, բայց խմբագիրն ինձ ասաց, որ բոլորը կմտածեն, որ ես վախեցել եմ նշել քաղաքական գործիչների իրական անունները… ես ոչնչից չեմ վախենում»,-ասել է գրքի հեղինակ Յուրի Պոլյակովը:
Նշենք, որ միջոցառման ժամանակ Ստանիսլավսկիի անվան երեւանյան թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է, որ պատրաստ է բեմադրել «Սնկային թագավորությունը» եթե միջոցներ լինեն:





























