Աչքի առողջության համար շատ կարեւոր է դրանց տեսողության հիգիենան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 22-ի մամուլի ասուլիսում նշել է «Օպտոմեդ Կանադա» ակնաբուժական ախտորոշման կենտրոնի ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը:

«Անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոններ: Աչքերին ձեռքերով հպվել կարելի է միայն դրանք հանգամանորեն լվանալուց հետո: Պետք է աշխատանքն այնպես կազմակերպել, որ արհեստական լույսը միշտ լինի ձախ կողմից` մոտավորապես 30-35 սմ հեռավորությունից, համակարգչի էկրանը նույնպես պետք է նման հեռավորության վրա լինի, ընդ որում՝ համակարգչի առաջ աշխատելիս պետք է հաճախ թարթել աչքերը, որպեսզի աչքերի մակերեւույթը թրջվելու հնարավորություն ունենա:  Ցանկալի է թեկուզ մեկ րոպե փակել աչքերը եւ պտտել աջ եւ ձախ, որպեսզի աչքերի լարված մկանները կարողանան թուլանալ», - նշել է ակնաբույժը:

Վարսիկ Հակոբյանը նաեւ հավելել է, որ չի կարելի ալերգիա առաջացնող դիմահարդարման միջոցներ կիրառել: «Ահրաժեշտ է սնվել օգտակար մթերքներով` յուղոտ ձուկ եւ կամիր, կանաչ, դեղին գույների զանազան բանջարեղեններ եւ մրգեր, որոնցում մեծ քանակությամբ վիտամին А եւ Е կա», - ամփոփել է Վարսիկ Հակոբյանը: