Հունվարի 28-ին Երեւանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկելու է «Հ1-ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գավաթի անդրանիկ խաղարկությունը: Մրցաշարին մասնակցելու են երեք թիմեր՝ Երեւանի «Հատիս» կանանց ակումբը, Վրաստանի հավաքականն ու լիբանանահայերի ՀՄԸՄ-ն: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Հատիսի» մամուլի ծառայությունից:
Ի դեպ, նախատեսվում էր, որ մրցաշարին կմասնակցի նաեւ Սիրիայի հավաքականը, բայց վերջինս ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել ժամանել Երեւան:
Հունվարի 28-ին կկայանա «Հատիս»-Վրաստանի հավաքական հանդիպումը, իսկ հունվարի 29-ին՝ «Հատիս» — ՀՄԸՄ, Վրաստանի հավաքական -ՀՄԸՄ հանդիպումները:




























