Նոյեմբերի 24-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նար-Դոսի եւ Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 15.00-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները Զավարյան փողոցում  հայտնաբերել են վարորդին:

Կատարվում է  քննություն: