Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ից  դեկտեմբերի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին հյուսիս-արեւմտյան շրջաններում կլինի 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետեւ նույնքանով կբարձրանա: Երեւանում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: