Նոյեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, «Մոսկվիչ-403» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 43 կմ-ին բախվել է ճամփեզրի երկաթբետոնե պատնեշին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























