Նոյեմբերի 25-ին, ժամը 11.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 25-ին, ժամը 23.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքում էլ կատարվում է քննություն: