Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, «Արարատբանկի» բանկոմատի վրա կատարված հարձակման առիթով, Բանկը տեղեկացնում է, որ բանկոմատը եւ բանկոմատում եղած 29 մլն դրամը ապահովագրված են եղել Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների կողմից եւ սկսվել է վնասի փոխհատուցման գործընթացը:
Այդուհանդերձ, Բանկը հայտարարում է, որ բարոյական վնաս է կրել, եւ իր մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ` միաժամանակ, հույս ունենալով, որ տեղի ունեցածը հնարավորինս արագ կբացահայտվի:




























