Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը զուգահեռ ԵՊՀ-ում Հակահարված art խմբի անդամների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունը եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների անգործությունը եւս մեկ անգամ ապացուցում են, որ ներկայիս իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել քաղաքացիներին հալածելու, խոսքի, մտքի, խղճի եւ այլ ազատությունների սահմանափակմանն ուղղված իրենց ապօրինի գործողությունները: Այս մասին ասվում է «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

««Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախօրեին իրականացված գիշերային «Մի՛ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիայով ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք՝ խստորեն դատապարտելով իշխանությունների ու նրանց կամակատարների գործողությունները:

Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական, քաղաքացիական միավորներին, քաղաքացիներին միանալ առաջիկայում կայանալիք ակցիաներին», – նշել են հայտարարության հեղինակները: