Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օյմեն-Ռույտենը, ավարտելով Թուրքիայի վերաբերյալ իր կողմից պատրաստած զեկույցը, այն ներկայացրել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։

Firatnews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վերաբերյալ պատրաստված զեկույցը հաստատվել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձաժողովի կողմից։ Զեկույցում հնչում է քննադատություն Թուրքիայի խորհրդարանական միակ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության փակման համար եւ պահանջվում է, որ թուրքական իշխանությունները հստակ բարեփոխումներ կատարեն։

Զեկույցում նշվում է նաեւ, որ անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները շտապ վավերացվեն Թուրքիայի կողմից։