Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օրենքներ է ստորագրել «Կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Արտոնագրման մասին», «Պետտուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու, «Ավելացված արժեքի հարկի մասին», «Փաստաթղթերի պարտադիր կրկնօրինակման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, նաեւ «Համընդհանուր կրթության մասին» օրենքը: Այդ մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից:

Ավելի վաղ օրենքներն ընդունվել էին ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից: