Տավուշի մարզում 38-ամյա  Ռ. Հ-ին  եւ 34-ամյա Ս.Գ-ին ամիսներ շարունակ սեռական հարաբերություններ են ունեցել 15-ամյա Տ.Գ-ի հետ: Բերդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

38-ամյա  Ռ. Հ-ին  եւ 34-ամյա Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ամիսներ շարունակ սեռական հարաբերություն են ունեցել 15-ամյա Տ. Գ- հետ: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ:

Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 29-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: