Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Երեւանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի համար բարեկամ երկրներ են: «Մենք խաղաղություն ու կայունություն ենք ցանկանում տարածաշրջանում: Մենք բոլորս հիշում ենք 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած դեպքերը:

Նման իրադարձությունները չպետք է այլեւս կրկնվեն, քանի որ դրանք ազդել են տարածաշրջանի անվտանգության, էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքների վրա»,- ասել է Մոթթաքին ու հավելել, որ Իրանը հանդես է գալի ԼՂ խնդրի խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով լուծման օգտին: «ԼՂ խնդրի կարգավորման հարցերը Հայաստանի ղեկավարության հետ մեր քննարկումների մի մասն են: Իրանը պատրաստ է այդ հարցում ամեն տեսակի օգնություն տրամադրել Երեւանին ու Բաքվին»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: