Այսօր` դեկտեմբերի 4-ին անվանի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը հյուրընկալվել էր մենահամերգով` Մոսկվայի կոմպոզիտորների միության Նախագահ Օլեգ Գալախովի հրավերով: Մելիքյանի մոսկովյան մենահամերգին հնչեցին 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության գլուխգործոցներ, այդ թվում Լուչիանո Բերիոյի, Տորու Տակեմիցուի, Յաննիս Քսենակիսի, Հարություն Դելալյանի, Գյորգի Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Հենրիկ Գուրեցկու ստեղծագործությունները:
Համերգի ավարտին Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահը Հայկ Մելիքյանին շնորհեց պատվավոր մեդալ` «Մաեստրո Հայկ Մելիքյանին` ժամանակակից երաժշտության զարգացման եւ տարածման գործում իր ներդրման համար» խորագրով:
Հայկ Մելիքյանի այս տարվա վերջին համերգները կկայանան Մոնրեալում ս.թ. դեկտեմբերի 9-ին, եւ Ժնեւում` դեկտեմբերի 20-ին:





























