ԼՂ խնդրի կարգավորման հարցում առաջընթացը արգելակվել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու պատճառով",- նման տեսակետ է հայտնել ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի փորձագետ եւ պրոֆեսոր, Եվրասիական ռազմավարական նախագծի տնօրեն Քորի Ուելթը:
«Չնայած Հայաստանի Սահմանադրական դատարանը ընդգծել է, որ արձանագրությունները կապ չունեն այլ խնդիրների հետ, սակայն նա հաշվի չի առել քաղաքական իրողությունները, որ թուրքական խորհրդարանը սպասում է Հայաստանից ինչ-որ քայլերի՝ ԼՂ հարցում, նախքան վավերացումը: Հիմա կարեւոր է, որ շարունակվի երկխոսությունը ե՛ւ հայ-թուրքական արձանագրությունների, ե՛ւ ԼՂ խնդրի հարցերով: Եթե այդ գործընթացներից մեկը խափանվի, հավանական է, որ կխափանվի նաեւ մյուսը»,- ասել է նա:




























