Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեի շրջանում խաչմերուկում իրար են բախվել մարդատար մի ավտոմեքենա եւ մոտոցիկլետ։

Թուրքական Hurriyet-ը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ բախման հետեւանքով մոտոցիկլետի 21-ամյա վարորդ Ջան Ափըշը օդում մի քանի պտույտ է տվել եւ ընկել ասֆալտի վրա։

Դեպին ականատես քաղաքացիներն անմիջապես շտապել օգնության եւ վնասվածքներ ստացած վարորդին տեղափոխել են հիվանդանոց։

Վթարը տեսագրվել է ճանապարհներին տեղադրված անվտանգության տեսախցիկներով։