2013-ի բյուջեի քննարկումը երեկ խորհրդարանում ընթանում էր ոչ միայն կիսադատարկ դահլիճում, այլեւ պատգամավորների մի մասն այդպես էլ չէր տարել դահլիճում յուրաքանչյուր պատգամավորի համակարգչի առջեւ դրված բյուջեի եռահատոր նախագիծը` դրան նախապես ծանոթանալու համար: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Այնպես որ, մի քանի հատորա¬նոց բյուջեն այդպես էլ որպես «անշարժ գույք» չբացված մնաց պատգամավորների սեղանին: Խոսքը հատկապես ՀՀԿ-ականների մասին է, որոնց տեսակարար կշիռն ավելի մեծ է: Քանի որ բյուջեի քննարկումը երեկ ավարտվեց, հայտնի չէ, թե ինչ են լինելու այդ հատորյակները, որոնց տերերն անտարբեր գտնվեցին դրանց հանդեպ»,- գրում է «Ժամանակը»: