Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսօր շատ դինամիկ է, որ մրցակցային առաջնություն է  տալիս: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից նախաձեռնված համախմբման գործընթացներին, Շահգելդյանը ասաց, որ համախմբման գործընթաց, որպես այդպիսին, չի տեսնում: «Ես տեսնում եմ քննարկումների կամ հանրային մոտեցումների գործընթաց: Մնացածը կտեսնենք»,- ավելացրեց Մհեր Շահգելդյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am