Դեկտեմբերի 6-ին, ժամը 04.20-ին, Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ խումբը Նիդերլանդների Թագավորությունից՝ Ամստերդամ-Մոսկվա-Երեւան չվերթով, ՀՀ է տեղափոխել 1985 թ. ծնված Հենրիկ Գ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր միջազգային մակարդակով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ (Փողերի լվացում) եւ 181 հոդված 3-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մասերի հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: