ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան հղում է արել ոստիկանության կայքին եւ հերքել է դերասան Սերգեյ Գրիգորյանի ծեծը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ոստիկանության էջը կբացեք, կկարդաք, կհամոզվեք, որ կապ չունենք»,- հայտարարել է նա՝ ասելով, թե իր դեմ պատվեր է իրականացվել։ Ինչո՞ւ է հենց իր անձի հետ կապվել միջադեպը հարցին, Սեդրակյանը պատասխանել է. «Էտ անողներին կասեք, ես հո բանը չեմ, Վանգանը»՝ նկատի ունենալով պայծառատես Վանգային։ Մ. Սեդրակյանը որոշակի պայծառատեսություն, այնուամենայնիվ դրսեւորել է, երբ դեպքի օրը վեր է կացել ու գնացել է հիվանդանոց, որտեղ պառկած է դերասանը՝ նրանից հարցնելու, թե ինքն ինչ կապ ունի կատարվածի հետ»,- գրում է «Ժամանակը»։




























