Դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսը, ինչպես տեղեկացրել ենք, երթ է անելու Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Երեկ մեր թղթակիցը ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից փորձել է ճշտել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է երթին։
«Այս պահին չեմ կարող ասել»,- պատասխանել է Մուսինյանը։ Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը սովորաբար չէր մասնակցում ՀԱԿ-ի այս ավանդական երթին, սակայն անցյալ տարի մասնակցել է»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























