Եթե Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրերից, ԱՄՆ-ը ձեռնամուխ կլինի տարածաշրջանում իր դաշնակիցների պաշտպանական համակարգերը մոդեռնիզացնելու գործին: Միաժամանակ Միացյալ Նահանգները չի հրաժարվում Թեհրանի հետ բանակցություններից: Այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով Թայլանդում մասնակցում է անվտանգության խնդիրներին նվիրված АСЕАН տարածաշրջանային ֆորումին:
Ավելի վաղ, Քլինթոնը անհանգստություն էր հայտնել, որ Մյանմարը կարող է միջուկային զենք ստանալ Հյուսիսային Կորեայից: Նա այսօր նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել Չինաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի եւ Հարավային Կորեայի իր գործընկերների հետ, որի գլխավոր թեման լինելու է այն, թե ինչպես Փհենյանին համոզել՝ հրաժարվել միջուկային հավակնություններից:



















