Հունվարի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 120 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 78 հարց, միջազգային 14 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատվելու են փետրվարի 1-ի ԱԺ նիստում: