Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Հայաստանի բռնցքամարտի առաջնությանն առաջին անգամ մասնակցում են նաեւ կանայք, հայտնում է Sportinfo.am-ը։ Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, այն բանից հետո, երբ կանացի բռնցքամարտը պաշտոնապես միացավ Օլիմպիական խաղերի ծրագրին, ՀԲՖ-ն որոշեց երկրում զարգացնել այն։ Այս մարզաձեւը Հայաստանում առաջին քայլերն է անում, եւ այդ է պատճառը, որ առաջնությանը մասնակցում են երեք քաշային կարգում հանդես եկող ընդամենը 7 մարզուհիներ։