«Ամերիա» ընկերությունների խմբի կազմակերպած ամենամյա ամանորյա բարեգործական աճուրդի արդյունքում հավաքվել է 35.120.875 ՀՀ դրամ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Ամերիա» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ նշված գումարը կրկնապատկվել է «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից։
Ըստ հաղորդագրության՝ առանձին հանգանակումներից հավաքագրվել է եւս 6.321.275 ՀՀ դրամ։ Արդյունքում օգնության ամբողջ գումարը կազմել է 76.563.025 դրամ:
Նշենք, որ բարեգործական աճուրդից գոյացած գումարը կուղղվի հիվանդ երեխաների բուժմանը։
«Ամերիա» ընկերությունների խումբը հանրությանը մանրամասն հաշվետվություն կներկայացնի գումարների օգտագործման ուղղությունների վերաբերյալ` նշելով, թե որքան գումար է փոխանցվելու յուրաքանչյուր երեխայի բուժման համար:
Տեղեկացնենք, որ հանգանակությունը դեռեւս շարունակվում է։ Հանգանակությանը մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին։



























