Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Թուրքական Haber7-ի փոխանցմամբ` Աբդուլլահ Գյուլը Ռուսաստանի իր գործընկերոջը հրավիրել է Թուրքիա, ինչը ընդունվել է Մեդվեդեւի կողմից:

Նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ:

Ի դեպ, Աբդուլլահ Գյուլը «բարձր է գնահատել Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու ուղղությամբ միջազգային ջանքերին»: