Ամերիկյան Ինդիանա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է դպրոցում զանգվածային սպանության  նախապատրաստման մեջ: Ձերբակալվել է 60-ամյա տեղի բնակիչն իր իսկ հայտարարությունից հետո, որ մտադիր է գնալ տնից ոչ հեռու գտնվող  դպրոցը եւ «սպանել` ում կարող է», հայտնում է Associated Press-ը:

Վոն Մեիրը ձերբակալվել է իր տանը: Խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են 100 հազար դոլարի 47 միավոր հրազենային զենք եւ զինամթերք:

Ավելի վաղ Մեիրը բազմիցս սպառնացել էր կնոջը, որ կվառի նրան: Կասկածյալը կալանավորվել  է, նրան գրավի դիմաց բաց չեն թողել, հայտնում է rbc-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ի առավոտյան Նյութաունում (Կոնեկտիկուտ նահանգ) Ադամ Լանզը սպանել էր իր մորը, այնուհետեւ ուղեւորվել էր դպրոց, որտեղ մայրը դասավանդում էր, այնտեղ սպանել էր 20 երեխայի եւ վեց մեծահասակի: Լանզայի մարմինը հայտնաբերվել էր դպրոցում, նա ինքնասպան էր եղել: 

Նյութաունի ողբերգությունն ԱՄՆ-ում թեժ քննարկում է առաջացրել զենքի վաճառքի սահմանափակման վերաբերյալ: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ սենատի Դեմոկրատական կուսակցության անդամները  հայտարարել են օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

Զենքի վաճառքի սահմանափակման մասին միջնորդությունն ստորագրել են  120 հազար մարդ, մինչդեռ նախագահի կողմից դրա վերանայման համար անհրաժեշտ է ընդամենը 250 հազար մարդու ստորագրություն: