Հնդկաստանում ուղեւորներ տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է ձորը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Ջամու եւ Քաշմիր նահանգում: Վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, ուղեւորներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով IANS-ն, միջադեպը տեղի է ունեցել Ջամու քաղաքից մոտ 200 կմ դեպի հյուսիս-արեւելք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Հնդկաստանի արեւմուտքում գտնվող Ռաջասհան խոշոր ավտովթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր 13 մարդ, ավելի քան 35-ը՝ տուժել էր: