Չինաստանի իշխանությունները ձերբակալել են 93 մարդու՝ աշխարհի վերջի մասին լուրեր տարածելու մեղադրանքով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ձերբակալվածների թվում են կրոնական քրիստոնեական «Ամենակարող Աստված» կուռքի 37 հետեւորդներ Ցինհայ նահանգից: Այդ խմբավորման անդամները կանխագուշակում են, որ արեւը լույս չի տալու եւ էլեկտրականություն չի լինելու երեք օր շարունակ՝ սկսած դեկտեմբերի 21-ից:
Բացի այդ, աշխարհի վերջի մասին լուրեր տարածելու համար ձերբակալվել են Ֆուցզյան նահանգի ավելի քան 30 բնակիչներ, եւս մի քանի մարդ ձերբակալվել է Սիչուան, Շանսի եւ Հուբեյ նահանգներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 4 մարդ ձերբակալվել է Չունցին նահանգում: Նրանց բոլորին ձերբակալել են թռուցիկներ բաժանելիս: Նրանք նաեւ բարձրախոսով աշխարհի վերջի մասին կարգախոսներ էին հնչեցնում:




























