Հայաստանում գնալով աճում է թմրամոլների թիվը: ՀՀ նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանն այսօր հայտարարել է, թե 2009թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաշվառման է կանգնած 1141 թմրամոլ, որոնցից 12-ը կանայք են։ Այս թվերը, սակայն, պաշտոնական թվերն են: Հաշվառման կանգնածներն այն մարդիկ են, ովքեր երբեւէ դիմել են օգնություն ստանալու խնդրանքով: Իրական թմրամոլների թիվը շատ ավելի մեծ է, ըստ Սեմերջյանի, մոտ 30 հազար: Եւս 45 հազար հայ թմրամոլ կա Ռուսաստանում:

Ի դեպ, Հայաստանը բավական լավ դիրք է զբաղեցնում տարածաշարջանում՝ թմրամոլների քանակով: Վրաստանում հաշվառման է կանգնած 45 հազար թմրամոլ, Ադրբեջանում՝ 25 հազար:

Ըստ Սեմերջյանի՝ հայ թմրամոլների միջին տարիքը տատանվում է 25-ից 45-ի միջեւ, հիմնականում դրանք մայրաքաղաքի բնակիչներն են։ Թմրանոյւթերից հայերը հիմնականում գերադասում են կանեփից եւ ափիոնի տեսակներից պատրաստվածները։