Չինաստանում ձերբակալել են «Ամենակարող Աստված» աղանդի հետեւորդների: 101 մարդ քարոզել են աշխարհի վերջի մասին, պնդելով, որ կփրկվեն միայն նրանք, ովքեր իրենց շարքերում կհայտնվեն: Ընդ որում նրանք վկայակոչել են «մայաների օրացույցի կանխագուշակումները» ըստ որի` իբր դեկտեմբերի 21-ին Արեգակը երեք օրով կխավարի:
Իրավապահներն աղանդավորներին «լուրերի տարածման եւ հասարակական կարգը կրոնական հավատամքի քողարկմամբ խախտելու մեղադրանք են առաջադրել», հայտնում է «vesti.ru»-ն: Աղանդավորները քարոզչությամբ են զբաղվել ամբողջ երկրում:
Այսպես, այդ կրոնական շարժման 37 հետեւորդներ են եղել Ցինհայ նահանգում (Հյուսիսարեւմտյան Չինաստան): Նրանց մոտ հայտնաբերվել են պաստառներ, գրքեր եւ աղանդավորական բովանդակությամբ այլ նյութեր: «Ամենակարող Աստված» աղանդի տարածումն առաջին անգամ նկատվել էր դեռեւս 1990թ.-ին` Հենան նահանգում (Կենտրոնական Չինաստան): Այդ աղանդն արգելված է ՉԺՀ-ում:




























