Նիգերիայի հարավում առեւանգվել են Hyundai Heavy Industries ընկերության վեց աշխատակիցներ, որոնցից չորսը Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են: Մյուս երկուսը տեղի բնակիչ են: Այդ մասին հայտնել է ԿՀ-ի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Առեւանգումը կատարվել է դեկտեմբերի 17-ին` հարավային Բայելսա նահանգում։ Ըստ որոշ տվյալների` պատանդներից մեկին հանցագործներն արդեն բաց են թողել:
Զինված գրոհայինները հաճախ են առեւանգում Նիգերիայի նավթարդյունահանող ձեռնարկություններում աշխատող արտասահմանցիների` հետագայում փրկագին ստանալու համար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
2007թ. Նիգերիայում առեւանգվել էին Daewoo Engineering & Construction ընկերության հարավկորեացի երեք աշխատակիցներ: Նրանց ազատել էին մեկ շաբաթ անց, երբ փրկագնի վճարման շուրջ բանակցություններ էին տարվել:





























