Կալիֆոռնիայի դատարանը տասը տարվա ազատազրկման է դատապարտել հաքերին, որը կոտրել էր ամերիկացի հայտնի մարդկանց համակարգիչները, այդ թվում` Սքարլեթ Յոհանսոնինը, որի մերկ լուսանկարները հրապարակել էր համացանցում:

Դատարանը որոշել է, որ 36-ամյա Քրիսթոֆեր Չեյնին պետք է 76 հազար դոլար փոխհատուցում վճարի Յոհանսոնին, ինչպես նաեւ Քրիստինա Ագիլերային, Ռենե Օլսթրիդին, Միլա Կունիսին եւ մի շարք այլ տուժածների, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
2011թ. ընթացքում Չեյնին ավելի քան 50 մարդու էլեկտրոնային փոստ մուտքի հասանելիություն էր ստացել: