Սիրիայում երկու ռուսի ու Իտալիայի մեկ քաղաքացու են առեւանգել։ Առեւանգման մասին առաջինը հայտարարել է Իտալիայի ԱԳՆ-ն։
Իտալական Sky TG24 հեռուստաալիքի հաղորդմամբ, սիրիական Լաթաքիա քաղաքից ոչ հեռու պողպատաձուլական գործարանի երեք աշխատակիցներ են առեւանգվել։

Ավելի ուշ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է երկու ռուսի եւ իտալացու առեւանգման փաստը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է դեսպանատան մամուլի պատասխանատու Սերգեյ Մարկովը։

 «Դեսպանատունը, տեղի իշխանությունների հետ համատեղ, նրանց որոնման ակտիվ միջոցներ է ձեռնարկում», - ասել է Մարկովը։ Դիվանագետի խոսքով՝ առեւանգման հանգամանքները պարզվում են, անվտանգության նկատառումներով այլ մանրամասներ չեն հաղորդվում։