Պատրիկ Դեւեջյանին հաջողվել է  ընթացիկ տարվա մեջ երկրորդ անգամ պատգամավոր ընտրվել, հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ին:  Անցած կիրակի  Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահը հաղթել է 13-րդ օկրուգից պատգամավորական ընտրությունների  երկրորդ փուլում:  60,03%-ով նա առաջ է անցել իր մրցակից Ժյուլիեն Լանդֆրիդից, ով ստացել էր 39,97% քվե:

Հունիսին երիտասարդ թեկնածու Լանդրիդը, ում աջակցում էր Սոցիալիստական կուսակցությունը, Դեւեջյանին զիջում էր ընդամենը 191 ձայնով: Սահմանադրական խորհրդի կողմից Դեւեջյանի ընտրությունը չեղյալ համարելուց հետո, Լանդֆրիդը հավատացել էր, որ կարող է հաջողության հասնել: Սակայն վերջին ընտորությունը հակառակն ապացուցեց. Դեւեջյանը  1988թ-ից ի վեր պատգամավոր է ընտրվում այդ օկրուգից: