Քալիֆորնիայի Բրբենք քաղաքի ուսուցիչների ասոցիացիան  Բրբենքի դպրոցական խորհրդի առաջիկա ընտրություններում  պաշտպանում է  Արմոնդ Աղախանյանի թեկնածությունը, հաղորդում է «Asbarez»-ը:

«Որպես հայր եւ համալսարանի դասախոս` Արմոնդը կարող է հասկանալ բոլոր ծնողներին  եւ անձնական շահագրգռվածություն ունենալ կրթության որակի հարցում,  որը մենք տրամադրում ենք սովորողներին»,-ասաել է ասոցիացիայի նախագահ Լորի Ադամսը:

Արմոնդ Աղախանյանը դասավանդում է Բրբենքի Վուդբերիի համալսարանում: 2010 թ-ին նա արժանացել է «Նախագահի կամավորական ծառայության» մրցանակին:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Բրբենքի ուուցիչների աջակցությունն այդ ընտրություններում: Ես գիտեմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք պատասխանել մեր առջեւ ծառացած մարտահրավերներն»,-ասել է Աղախանյանը: