Քարոլին Մուգարը 1992 թ. ձմռանն այցելելով Հայաստան, ականատես էր եղել, թե ինչպես են հազարավոր ծառեր հատվում` որպես վառելիք օգտագործելու համար, մարդիկ անգամ հուսահատությունից իրենց կահույքն են այրում: Նա պարտավորություն էր վերցրել կանխել անտառների հետագա հատումը եւ 1994թ. հիմնադրել էր «Armenia Tree Project»-ը («Հայաստան ծառատունկ նախագիծ»), տեղեկացնում է «Asbarez»-ը:
Նախագծի շրջանակում այս աշնանը տնկվել է 28 383 ծառ` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 75 վայրում: Այս կապակցությամբ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը հայտարարել է. «1994թ-ից ծրագիրը շոշափել է 327 բանկավայր` գյուղ, քաղաք: Բոլոր այդ բնակավայրում մենք 931 հողամաս ենք կանաչապատել: Մենք, իհարկե, հուսով ենք, որ սփյուռքում մեր կողմնակիցների եւ Նորվեգիայի արտգործնախարարության աջակցությամբ մենք ի վերջո կհասնենք յուրաքանչյուր գյուղ եւ քաղաք»:
Մի քանի նշանակալի ծառատնկումներ այս աշնանն ավարտվել են «Synopsys Armenia»-ի, «HSBC» բանկի, ԱՄՆ խաղաղության կորպուսի աջակցությամբ:





























