Լեհաստանի ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված կենտրոններում կյանքի պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը կբարելավվի: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ՆԳ նախարար Յացեկ Ցիխոցկին, տեղեկացնում է «The Montreal Gazette»-ը` վկայակոչելով Associated Press-ին:
Ցիխոցկին նման հայտարարությամբ է հանդես եկել անցած ամիս` ապօրինի ներգաղթյալների պահպանման հինգ կենտրոնում ստուգումներ անցկացնելու հրամանից հետո, ինչին նախորդել էին կեցության պայմանների, նավաստացուցիչ վերաբերմունքի, երեխաների համար դպրոցական կրթության բացակայության մասին բողոքները:
Նախարարի հայտարարությունում նշվում է, որ կալանավորվածներն ազատ կարող են տեղաշարժել կենտրոնների ներսում, իսկ երեխաները, որոնք ներկայումս 47-ն են, կհաճախեն պարապմունքների եւ խաղահրապարկ կունենան կենտրոնների տարծքներում: Իսկ Վարշավակից ոչ հեռու գտնվող Լեշնովոլի կենտրոնում կապիտալ նորոգում կկատարվի:
Լեհաստանի պահպանվող կենտրոններում ընդհանուր առմամբ 401 ապօրինի ներգաղթյալ է գտնվում: Նախարարության տվյալներով` նրանց մեծ մասը Ռուսաստանից, Վրաստանից եւ Հայաստանից են: Վրացի եւ իրանցի կանայք հոկտեմբերին տեղական լրատվամիջոցներին պատմել էին իրենց պայմանների մասին` հայատարարելով, որ հայ եւ վրացի 27 կալանավորներ որպես բողոք հացադուլ են հայտարարել: ՆԳ նախարարությունը մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների հետ ստուգել է իրավիճակը եւ որոշել բարելավել իրավիճակը:




























