Ռուսաստանի նախագահ Բլադիմիր Պուտինն ավանդական մամուլի ասուլիսի շրջանակներում ընդգծել է, թե սիրիական հարցով պետք է զբաղվել Սիրիայում: «Ռազմական հաղթանակի հիման վրա պայմանավորվածություններն այստեղ տեղին չեն եւ արդյունավետ լինել չեն կարող»,- ասել է նա, մեջբերում է RBC-ն:
«Մենք առաջարկում են, որ ապահովվի անվտանգությունը, ապա մտածել իշխանափոխության մասին: Այլ ոչ թե ցրել բոլորին, ապա փորձել ինչ-որ բան ստեղծել: Երկրի ճակատագիրը պետք է որոշի սիրիական ժողովուրդը»,- նշել է Պուտինը:
Պուտինն առաջարկել է հիշել իրավիճակը Լիբիայում, երբ Ռուսաստանը կորցրեց իր դիրքերն այդ տարածաշրջանում այն բանից հետո, թե ինչ արեցին ներխուժողները: Իսկ որպես դրա հետեւանք ԱՄՆ դեսպանի սպանությունն էր Բենղազիում:
«Մենք մտահոգված չենք Ասադի ռեժիմի ճակատագրով: Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ, փոփոխությունները պահանջարկված են, քանի որ մեկ ընտանիք իշխանության ղեկին է արդեն 40 տարի: Բայց մենք չենք ցանկանում, որ ընդդիմությունն իշխանություն ստանա եւ շարունակի պատերազմը Ասադի` ընդհատակ անցած կողմնակիցների դեմ»,-ասել է Պուտինը:





























