Հանցագործները փորձել են թալանել հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչի բնակարանը:

«Life.ru»-ն տեղեկացնում, որ այսօր առավոտյան կրակոցներ են հնչել ճանաչված հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչի շենքի մերձակայքում: Ոստիկանները կրակ են բացել գողերի վրա, որոնք փորձում էին թալանել շոումենի բնակարանը: Գողության մասին ոստիկաններին տեղեկացրել են Կարետնի Ռյադ փողոցի 5/10 շենքի բնակիչները, եւ ոստիկանները կողոպտիչներին ձերբակալել են «աշխատանքի» պահին:

Հանցագործները փորձել են փախչել, սակայն ոստիկաններին հաջողվել է վիրավորել նրանցից մեկին եւ ձերբակալել: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Դաղստանի բնակիչ Վիտալի Ա.-ն եւ Հայաստանի քաղաքացի Էդիկ Ա.-ն:

Ի դեպ, Լեոնիդ Յակուբովիչն այս պահին գտնվում է արտասահմանում: